Նորություններ

2026 թվականին ևս Տրաստուզումաբ դեղն անվճար կտրամադրվի կրծքագեղձի քաղցկեղ ունեցող պացիենտներին

մարտի 27, 2026

Դեղապահովման մեր կարևոր ծրագրերից մեկը, որի շնորհիվ քաղցկեղի հաղթահարման ճանապարհին մեր պացիենտները յուրաքանչյուր ամիս են զգում` իրենք մենակ չեն:

Կրծքագեղձի քաղցկեղ ունեցող 210 կին շարունակում է Տրաստուզումաբ դեղով բուժումը:

Դեղի անհրաժեշտ ամբողջ քանակը պացիենտներին տրամադրվում է լիովին անվճար:

Պետական այս ծրագրի շահառու են քաղցկեղի |-||| փուլերում ախտորոշում ունեցող բոլոր կանայք. 2026 թվականի մարտի 1-ի դրությամբ` նրանք 210 են: Այս կանանց Տրաստուզումաբ դեղով ամբողջ տարին ապահովելու համար պետությունը հատկացրել է 670 մլն դրամ:

Հակաքաղցկեղային թիրախային այս դեղը «ճանաչում» է քաղցկեղային բջիջներն, արգելակում է դրանց աճն ու օգնում է իմունային համակարգին` պայքարել դրանց դեմ:

Արդյունքում`

????Ընդհանուր ապրելիության բարձրացում, քանի որ պացիենտն ունենում է լիարժեք առողջացման հնարավորություն և մետաստազների առաջացման հավանականության նվազում,

????Պացիենտների կյանքի որակի բարձրացում և միջինում 10 տարի հիվանդության կրկնության հավանականության նվազում.

????Ապրելիության բարձրացում մինչև 73,7%

????Մահացության նվազում:

Ծրագիրը Հայաստանում ներդրվել է 2020 թվականին: Նախորդ 5 տարիներին «Տրաստուզումաբ» դեղով թիրախային բուժում է ստացել կրծքագեղձի ագրեսիվ տեսակի քաղցկեղի |-||| փուլում գտնվող շուրջ 1277 պացիենտ:

Յուրաքանչյուր պացիենտի բուժման համար տրամադրվել է շուրջ 3,2 միլիոն դրամ` 5 տարում 1277 պացիենտների բուժման համար պետական միջոցներից տրամադրվել է շուրջ 4,1 միլիարդ դրամ:

Առողջության ապահովագրության ներդրմամբ, նաև ուռուցքային հիվանդությունների դեպքում, մի շարք բուժծառայություններ պացիենտի համար անվճար կամ համավճարով դառնալուն զուգահեռ, պետական նմանատիպ ծրագրերը շարունակում են գործել` փորձելով հնարավորինս մեղմել թանկարժեք բուժման խնդրի առաջ կանգնած մեր քաղաքացիների ֆինանսական բեռն ու ապահովելով ժամանակակից բուժման մեթոդների հասանելիությունը: