Նորություններ
Ստորագրվել է փոխըմբռնման հուշագիր
ապրիլի 23, 2026
Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը և «Կերոն» զարգացման հիմնադրամի գործադիր տնօրեն Վանանե Արարքցյանն այսօր ստորագրել են փոխըմբռնման հուշագիր, որի շրջանակում հիմնադրամի «Տաղանդների ֆոնդ» ծրագրով Հայաստան կհրավիրվեն բարձր որակավորում ունեցող մասնագետներ՝ երկարաժամկետ բնակվելու, առողջապահության ոլորտում աշխատելու և իրենց փորձով համակարգի զարգացմանը նպաստելու նպատակով։
Միաժամանակ նախատեսվում է նախարարության և հիմնադրամի համագործակցությամբ մշակել և իրականացնել նոր ծրագրեր՝ ուղղված ոլորտի շարունակական զարգացմանը։