Նորություններ

Սննդի անվտանգության 5 կանոն

մայիսի 14, 2026

Սննդային թունավորումների մեծ մասը կարելի է կանխարգելել՝ հետևելով հինգ պարզ, բայց կարևոր կանոնի։

1. Պահպանե՛ք մաքրությունը

Վտանգավոր միկրոօրգանիզմները կարող են «թաքնվել» ձեռքերի, սրբիչների և հատկապես կտրատման տախտակների, դանակների վրա։

♦ Լվացե՛ք ձեռքերը սնունդ պատրաստելուց առաջ և ընթացքում։

♦ Մաքուր պահե՛ք բոլոր այն մակերեսներն ու գործիքները, որոնք օգտագործվում են սննդի պատրաստման ընթացքում։

♦ Պաշտպանե՛ք խոհանոցը միջատներից, վնասատուներից և այլ կենդանիներից։

2. Առանձնացրե՛ք հում և եփած մթերքը

Հում միսը, թռչնամիսն ու ծովամթերքը կարող են պարունակել մանրէներ, որոնք հեշտությամբ փոխանցվում են այլ սննդամթերքներին։

♦ Օգտագործե՛ք տարբեր տախտակներ և դանակներ։

♦ Հում և եփած սնունդը պահե՛ք առանձին տարաների մեջ։

3. Եփե՛ք լիարժեք

Սնունդը պետք է պատրաստվի առնվազն 70°C ջերմաստիճանում։

♦ Հատուկ ուշադրություն դարձրե՛ք աղացած մսին և թռչնամսին․ դրանք պետք է ամբողջությամբ եփված լինեն։

4. Պահե՛ք սնունդը ճիշտ ջերմաստիճանում

Սենյակային ջերմաստիճանում մանրէները բազմանում են շատ արագ։

♦ Մի՛ հալեցրեք սառեցված սնունդը սենյակային ջերմաստիճանում։

5. Օգտագործե՛ք թարմ մթերք և խմելուն պիտանի ջուր

Նույնիսկ սառույցը կարող է վտանգավոր լինել, եթե պատրաստված է ոչ մաքուր ջրից։

♦ Մանրակրկիտ լվացե՛ք միրգն ու բանջարեղենը, խուսափե՛ք ժամկետանց սննդից։

Սննդային թունավորման ամենատարածված ախտանիշներն են՝ սրտխառնոց, փսխում, փորլուծություն, ցավ որովայնի շրջանում և թուլություն։

♦ Անպայման դիմեք բժշկի, եթե ունեք բարձր ջերմություն, ուժեղ ջրազրկում կամ ախտանիշները տևում են 3 օրից ավելի։

♦ Անվտանգ սնունդն՝ առողջ կյանքի հիմք։