Նորություններ

Պարզաբանում

մարտի 31, 2026

Մեր գործընկեր Factor TV-ն երեկ նյութ էր հրապարակել «50 ԲԿ-ի փոխարեն՝ 14-ը․ չիրագործված խոստում՝ առողջապահության ոլորտում» վերտառությամբ, որին ուզում ենք անպայման անդրադառնալ, քանի որ թյուրըմբռնում կա:

Կառավարության ծրագրով 2021-2026թթ. նախատեսված է 50 առողջապահական կազմակերպության արդիականացման աշխատանքների իրականացում, որը նախատեսվում է ավարտել ծրագրին զուգընթաց:

Ինչպես լրատվականին գրավոր հայտնել ենք, 14 առողջապահական կազմակերպության արդիականացման աշխատանքներն ավարտվել են 2025 թվականին, սակայն ներկայացված տեղեկատվությունից դուրս է մնացել մինչ այդ` այսինքն 2023-2024թթ. ավարտված 7 առողջապահական կազմակերպությունների տվյալները (ի լրումն գրավոր կտրամադրվի):

Ընդգծենք, որ շինարարական աշխատանքների հիմնական ծավալներն արդեն իսկ ավարտված են ու գտնվում են ավարտական ակտի փաստագրման փուլում:

2021-2026թթ. Կառավարության ծրագրի շրջանակներում մինչև 2026թ. դեկտեմբերի 31-ը կունենանք արդիականացված 50 առողջապահական կազմակերպություն: