Պատահարներ
Շտապօգնության մեքենան վթարի է ենթարկվել
ապրիլի 09, 2025
Այսօր վաղ առավոտյան ցավալի դեպք է տեղի ունեցել. Երևանում իրենց մասնագիտական պարտքը կատարելիս վթարի Է ենթարկվել շտապօգնության բրիգադը:
Ցավոք, բժիշկը մահացել է:
Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը խորին ցավակցություններն է հայտնում բժշկուհի Ղազարյանի ընտանիքին, հարազատներին:
Բուժքույրը վիրահատվել է, առողջական վիճակն այս պահին գնահատվում է ծանր: