Նորություններ

Մեկնարկել է Իմունականխարգելման շաբաթը

ապրիլի 27, 2026

Ապրիլի վերջին նշվում է Իմունականխարգելման շաբաթը, որը նախաձեռնել է Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը դեռևս 2004 թվականից։

Այս նախաձեռնությունը, որին Հայաստանը միացել է 2005 թվականից, ևս մեկ հնարավորություն է ընդգծելու պատվաստումների կարևոր դերը հանրային առողջության պահպանման գործում։

Այս տարվա թեման է. «Յուրաքանչյուր սերնդի համար պատվաստանյութերն արդյունավետ են»:

Հիշեցում` պատվաստումներն անվտանգ ու արդյունավետ միջոց են, ապահովում են պաշտպանություն ոչ միայն այսօր, այլև ապագա սերունդների համար։

Իմունականխարգելումը առողջ հասարակություն կառուցելու հիմնասյուներից մեկն է, որն օգնում է կանխել վարակիչ հիվանդությունների տարածումը և պաշտպանել յուրաքանչյուրիս կյանքը։