Նորություններ

Լենա Նանուշյանն ընդունել է Նյարդաբանության եվրոպական ակադեմիայի նախագահ, միջազգային առաջատար նյարդաբան Ելենա Մորոյին

մայիսի 25, 2026

Առողջապահության նախարարի առաջին տեղակալ Լենա Նանուշյանն ընդունել է Նյարդաբանության եվրոպական ակադեմիայի նախագահ, միջազգային առաջատար նյարդաբան Ելենա Մորոյին։

 Ողջունելով` Լենա Նանուշյանն ընդգծել է, որ միջազգային գործընկերների հետ համատեղ ծրագրերը կարևոր են առողջապահության համակարգի զարգացման համար:

«Պետությունը և կառավարությունը կանգնած են քաղաքացիների կողքին՝ առողջապահությունը դարձնելով առավել հասանելի, արդյունավետ և կանխարգելման վրա հիմնված համակարգ։ Մեր միջազգային գործընկերների հետ համատեղ ծրագրերը կարևոր ներդրում են Հայաստանում նյարդաբանական ծառայությունների զարգացման և մարդկային կյանքերի փրկության գործում», — նշել է Լենա Նանուշյանը։

♦Հանդիպման ընթացքում քննարկվել են միջազգային համագործակցության շրջանակներում նախատեսվող կարևոր նախաձեռնությունները և առաջիկա ծրագրերը:

♦Անդրադարձ է եղել նաև «Գլխուղեղի առողջության առաքելություն» ծրագրի շրջանակներում Հայաստանում Գլխուղեղի առողջության ազգային արշավի մեկնարկին ու իրականացումը՝ Նյարդաբանության եվրոպական ակադեմիայի և Եվրոպական խորհրդարանի նախաձեռնությամբ:

Արշավի նպատակն է առաջնային օղակում գործիքակազմի ներդրման միջոցով բարձրացնել նյարդաբանական հիվանդությունների վերաբերյալ իրազեկվածությունը՝ նպաստելով մահացության, հիվանդացության և հաշմանդամության դեպքերի նվազեցմանը, կանխարգելման և կառավարման արդյունավետ համակարգերի ձևավորմանը։

Հանդիպման ավարտին կողմերը վերահաստատել են համագործակցության ընդլայնման պատրաստակամությունը՝ ընդգծելով գործընկերության շարունակականության կարևորությունը։