Գիտե՞ք, որ մեր օգտագործած աղի մեծ մասը վերամշակված մթերքներից է։
ԱՀԿ եվրոպական տարածաշրջանում օգտագործվող աղի շուրջ 70-80%-ը ստացվում է հենց վերամշակված սննդից։ Այդ պատճառով կարևոր է ուշադրություն դարձնել «թաքնված» աղին, որը հաճախ առկա է հացաբուլկեղենի, երշիկեղենի, պահածոների, սոուսների և արագ սննդի մեջ։
Չափից շատ աղի օգտագործումը կարող է հանգեցնել՝
♦ արյան ճնշման բարձրացման
♦ սրտանոթային հիվանդությունների առաջացման
♦ կաթվածի ռիսկի մեծացման:
♦ Ընտրե՛ք ավելի առողջ տարբերակներ և հետևե՛ք սննդային պիտակներին։