Նորություններ
Դեղի նոր խմբաքանակ` Հնդկաստանից «Յոլյան» արյունաբանության և ուռուցքաբանության կենտրոնին
փետրվարի 20, 2026
Հայաստան–Հնդկաստան համագործակցության շրջանակում դեղամիջոցի նոր խմբաքանակ է տրամադրվել «Յոլյան» արյունաբանության և ուռուցքաբանության կենտրոնին։ Այն պաշտոնապես հանձնել է Հայաստանում Հնդկաստանի արտակարգ և լիազոր դեսպան Նիլակշի Սահա Սինհան։ Այս անգամ մատակարարվել է 21 600 դեղապատիճ։