Նորություններ

Առողջ ապրելակերպի իրազեկման դպրոցական մարզային արշավներ

մայիսի 07, 2026

ՀՀ առողջապահության նախարարության «Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոն»-ը և ՅՈՒՆԻՍԵՖ Հայաստանը համատեղ նախաձեռնել են «Առողջ ապրելակերպի իրազեկման դպրոցական մարզային արշավներ» ծրագիրը՝ ուղղված դպրոցահասակ երեխաների շրջանում առողջ ապրելակերպի խթանմանը և ոչ վարակիչ հիվանդությունների կանխարգելմանը։

Ծրագիրը հիմնված է այն կարևոր իրողության վրա, որ ոչ վարակիչ հիվանդությունների հիմնական ռիսկի գործոնները՝

♦ անառողջ սննդակարգ

♦ ֆիզիկական ակտիվության պակաս

♦ վնասակար սովորություններ

♦ քնի խանգարումներ

հաճախ ձևավորվում են վաղ տարիքից։

 Դպրոցական միջավայրը կարևոր հարթակ է առողջ վարքագծի ձևավորման և առողջության պահպանման մշակույթի տարածման համար։

 2026 թվականի ընթացքում նախատեսվում է իրականացնել 10 մարզային ծրագիր, որոնց կմասնակցեն 5-11-րդ դասարանների աշակերտները։

 Ծրագրի նպատակն է՝

♦ բարձրացնել աշակերտների գիտելիքները

♦ ձևավորել առողջ վարքագիծ

♦ զարգացնել առողջության նկատմամբ պատասխանատու վերաբերմունք

♦ նպաստել դպրոցներում և համայնքներում առողջ միջավայրի ձևավորմանը

♦ Նախաձեռնությունը միավորում է դպրոցները, ընտանիքներին և համայնքները՝ առողջ ապրելակերպի գաղափարի շուրջ։