Նորություններ

Առողջապահության նախարարությունն իրականացնում է «Առողջ երկարակեցություն» հանրային ծրագիրը

ապրիլի 14, 2026

Առողջապահության նախարարությունն իրականացնում է «Առողջ երկարակեցություն» հանրային առողջապահական կանխարգելիչ ծրագիրը, որն ուղղված է տարեցների առողջ, ակտիվ կյանքի ապահովմանը։

 Ծրագրի նպատակն է խթանել տարեցների ֆիզիկական և ճանաչողական կարողությունների բարելավումը, հոգեկան բարեկեցության բարձրացումը, նաև զերծ պահել սոցիալական մեկուսացումից:

Թիրախային խումբը մեր տարեց բնակչությունն է՝ թե քաղաքային, թե մարզային համայնքներից։

Նախաձեռնության շրջանակում իրականացվում են՝

♦ խմբային հանդիպումներ և պարապմունքներ,

♦ ֆիզիկական ակտիվության խթանում,

♦ ճանաչողական զարգացման միջոցառումներ,

♦ հոգեկան առողջության աջակցություն,

♦ առողջապահական կրթություն և սթրեսի կառավարման թեմատիկ քննարկումներ։

Նախատեսված են նաև առողջապահական կրթական հանդիպումներ՝ սթրեսի կառավարման, առողջ ծերացման և հիվանդությունների կանխարգելման թեմաներով, ինչպես նաև ընթերցանության ակումբներ, մշակութային այցեր և բացօթյա միջոցառումներ։

Ծրագիրը միտված է համայնքներում ակտիվ ու առողջ երկարակեցության մշակույթի ձևավորմանը: Իրականացնող լիազոր մարմինը` ԱՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնն է։

Մանրամասները` https://moh.am/.../141Healthy%20Longevity%20List%20(1).pdf