Նորություններ

Անահիտ Ավանեսյանը Վարդենիսի բժշկական կենտրոնում է

մարտի 24, 2026

Վարդենիսի բժշկական կենտրոնում առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը ծանոթացել է վերջին շրջանում կատարված վերանորոգման ու վերազինման աշխատանքներին:

Այստեղ գրեթե միաժամանակյա վերանորոգվել և վերազինվել է երեք բաժանմունք` մանկական, վիրաբուժական և թերապևտիկ:

Նախարարը զրուցել է պացիենտների հետ, որոնք ընդգծել են առողջության ապահովագրության ներդրման կարևորությունը` նշելով, որ հատկապես ծախսատար բուժծառայություններն իրենց հասանելի են դարձել միայն այս համակարգի շնորհիվ:

Շուրջ 2,5 ամսում Վարդենիսի բուժկենտրոնում իրականացված 110 վիրահատությունների գերակշիռ մասը (ավելի քան 80 տոկոս) արվել է առողջության ապահովագրությամբ:

Քննարկվել է նաև այստեղ նոր բուժծառայության ներդրման հնարավորությունը: