Նորություններ

Անահիտ Ավանեսյանը պարգևատրվել է շքանշանով, Վարդանուշ Գրիգորյանին շնորհվել է պետական խորհրդականի առաջին դասի դասային աստիճան

մայիսի 28, 2026

Հանրապետության օրվա առթիվ, հիմք ընդունելով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի առաջարկությունը, առողջապահության զարգացման գործում մատուցած նշանակալի ծառայությունների, երկարամյա արգասաբեր գործունեության և նվիրումի համար ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանի հրամանագրով, ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը պարգևատրվել է «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 1-ին աստիճանի շքանշանով։

Հիմք ընդունելով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի միջնորդությունը` ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանի հրամանագրով ՀՀ առողջապահության նախարարության գլխավոր քարտուղար Վարդանուշ Գրիգորյանին շնորհվել է քաղաքացիական ծառայության առաջին դասի պետական խորհրդականի դասային աստիճան։