Լևոն Հակոբյան

հոկտեմբերի 07, 2025

Լևոն Հակոբյանն իրականացնում է`

  • Նախազորակոչային և զորակոչային գործընթացի առողջապահական բաղադրիչի կազմակերպման աշխատանքների համակարգումը,
  • Դատաբժշկական, դատահոգեբուժական, ախտաբանաանատոմիական ծառայություների կազմակերպման աշխատանքների համակարգումը,
  • Քրեակատարողական հիմնարկներում պահվող կալանավորված անձանց և դատապարտյալների բժշկական օգնության և սպասարկման ծառայությունների կազմակերպման աշխատանքների համակարգումը,
  • Առողջապահական կազմակերպություններում բժշկական օգնության և սպասարկման ծառայությունների օպտիմալացման ծրագրերի, բժշկական կենտրոնների կառուցման, վերանորոգման աշխատանքների իրականացման համակարգումը, ինչպես նաև «Առողջապահական ծրագրերի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկի կողմից իրականացվող գնման գործընթացի համակարգումը,
  • Կոռուպցիայի դեմ պայքարի աշխատանքների համակարգումը,
  • Առողջապահության նախարարության իրավասության սահմաններում արտակարգ իրավիճակների և զորահավաքային նախապատրաստության բնագավառում միջոցառումների իրականացման աշխատանքների համակարգումը: