Արտակ Ջումայան
հոկտեմբերի 07, 2025
Արտակ Ջումայանն իրականացնում է`
- Առողջության առաջնային պահպանման ծառայություների բարեփոխման իրականացման և կազմակերպման աշխատանքների համակարգումը` նախարարության բժշկական օգնության քաղաքականության վարչության միջոցով,
- Առողջապահական տեղեկատվական համակարգի, էլեկտրոնային առողջապահության ոլորտի աշխատանքների համակարգումը` նախարարության պետական առողջապահական գործակալության, «Ակադեմիկոս Ս.Ավդալբեկյանի անվան առողջապահության ազգային ինստիտուտ» ՓԲԸ-ի տեղեկատվական-վերլուծական կենտրոնի միջոցով,
- Հիվանդանոցային բժշկական օգնության և սպասարկման ծառայություների կազմակերպման աշխատանքների համակարգումը` նախարարության բժշկական օգնության քաղաքականության վարչության միջոցով,
- Քաղաքացիների գրավոր դիմումների քննարկման, դրանցում բարձրացված խնդիրների ուսումնասիրության և վերլուծության, ինչպես նաև պարզաբանումների տրամադրման և խորհրդատվական օգնության կազմակերպման աշխատանքների համակարգումը` քաղաքացիների բողոքների և դիմումների արագ արձագանքման բաժնի միջոցով: