Դեղերի, դեղանյութերի, դեղաբուսական հումքի և հետազոտվող դեղագործական արտադրանքի արտահանում
ապրիլի 20, 2026
Հայաստանի Հանրապետության տարածքից Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) անդամ չհանդիսացող երկրներ դեղեր, դեղանյութեր, դեղաբուսական հումք և հետազոտվող դեղագործական արտադրանք (այսուհետ՝ դեղագործական արտադրանք) արտահանելը, ինչպես նաև ԵԱՏՄ անդամ երկրներ պետական սահմանը հատելու միջոցով դուրս բերելը պարտադիր հավաստագրման ենթակա չեն, սակայն արտահանողի ցանկության դեպքում ՀՀ առողջապահության նախարարության (այսուհետ՝ ՀՀ ԱՆ) կողմից կարող է տրամադրվել հավաստագիր:
Պահանջներ
Արտահանման հավաստագիրը տրվում է ՀՀ ԱՆ դեղերի և բժշկական տեխնոլոգիաների փորձագիտական կենտրոնի (այսուհետ՝ Կենտրոն) եզրակացության հիման վրա` ՀՀ կառավարության 2019 թվականի փետրվարի 28-ի N 202 որոշմամբ սահմանած կարգով:
Հավաստագրի տրամադրման և այդ նպատակով իրականացվող փորձաքննության համար գանձվում է պետական տուրք` «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքով սահմանված կարգով և չափով:
Հավաստագրի տրամադրումը մերժվում է «Դեղերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 21-րդ հոդվածի 8-րդ մասով նախատեսված հիմքերով:
Անհրաժեշտ փաստաթղթեր
- Հայտ:
- Մեծածախ իրացման լիցենզիա:
- Հաշիվ-ապրանքագիր:
- Յուրաքանչյուր սերիայի որակի հավաստագիր:
- Պետական տուրքի վճարման փաստը հավաստող փաստաթուղթ։
Ամբողջական ցանկը՝ ըստ արտահանման դեպքերի սահմանված է ՀՀ կառավարության 2019 թվականի փետրվարի 28-ի N 202 որոշմամբ:
Տրամադրման կարգ ու ժամկետներ
- Հայտը ներկայացվում է «ՀՀ արտաքին առևտրի ազգային մեկ պատուհան» (trade.gov.am) էլեկտրոնային հարթակում հասանելի «Թույլատվական փաստաթղթեր» (sw.gov.am) համակարգի (այսուհետ՝ Համակարգ) միջոցով՝ կցելով անհրաժեշտ փաստաթղթերի գունավոր տեսաներածված պատճենները (ՊԻԴԻԷՖ (PDF) ձևաչափով ֆայլերի տեսքով):
- Հայտը գրանցվելու պահից փաստաթղթերի բացակայության և (կամ) դրանցում թերությունների հայտնաբերման մասին, եթե այդպիսիք առկա են, հայտատուն տեղեկացվում է Համակարգով:
- Տեղեկացվելուց հետո` 10 աշխատանքային օրվա ընթացքում թերությունները չվերացվելու դեպքում ՀՀ ԱՆ կողմից հայտը մերժվում է:
- Առավելագույնը 2 աշխատանքային օրվա ընթացքում, Կենտրոնը Համակարգի միջոցով ՀՀ ԱՆ է ներկայացնում փորձաքննության արդյունքները` փորձագիտական եզրակացության տեսքով, որը ստանալուց հետո ՀՀ ԱՆ մեկ աշխատանքային օրվա ընթացքում հայտը բավարարում կամ մերժում է: Արտահանման էլեկտրոնային հավաստագիրը կամ հայտը մերժելու մասին էլեկտրոնային հրամանը հայտատուին է տրամադրվում Համակարգի միջոցով՝ հայտատուի կողմից պետական տուրքի վճարման անդորրագիրը Համակարգի միջոցով մուտք արվելուց հետո:
Հղում օրենսդրությանը
«Դեղերի մասին» ՀՀ օրենք https://www.arlis.am/hy/acts/218651/latest
«Պետական տուրքի մասին» ՀՀ օրենք https://www.arlis.am/hy/acts/221901/latest
ՀՀ կառավարության 2019 թվականի փետրվարի 28-ի N 202-Ն որոշում https://www.arlis.am/hy/acts/200662/latest
|
Ծառայությունը մատուցող՝ ՀՀ առողջապահության նախարարություն ՀՀ ԱՆ Դեղերի և բժշկական տեխնոլոգիաների փորձագիտական կենտրոն |