Հաղթահարե՛նք դիաբետը միասին

Ծրագրի մասին

Ծրագրի շրջանակում ՀՀ-ում հաշվառված 0-22 տարիքային խմբի պացիենտներին ըստ պահանջարկի անվճար տրամադրվում են ինսուլինային անալոգներ` ուլտրակարճատև ազդեցության «Ինսուլին Նովոռափիդ Ֆլեքսփեն 100ՄՄ/մլ 3մլ» և երկարատև ազդեցության «Ինսուլին Լևեմիր Ֆլեքսփեն 100ՄՄ/մլ 3մլ» դեղեր, ինսուլինային գրիչ-ներակիչներ: Պացիենտներին վերոնշյալ դեղերի և ինսուլինային գրիչ-ներակիչների հետ միաժամանակ տրամադրվում են արյան մեջ գլյուկոզայի քանակը չափող սարքեր և նշված սարքերի թեսթ-երիզներ (0-18 տարեկան յուրաքանչյուր պացիենտին ամսական կտրվածքով 200 հատ խմբաքանակով, իսկ 18-22 տարեկաններին` ամսական կտրվածքով 100 հատ խմբաքանակով)։

Ծրագրի շրջանակներում մինչև 18 տարեկան պացիենտներին դեղերի անհրաժեշտ չափաքանակները տրամադրվում են «Մուրացան» համալսարանական հիվանդանոցային համալիրի կողմից, 18 տարին լրանալուց հետո դեղերը սահմանված կարգով տրամադրվում են համապատասխան առողջության առաջնային պահպանման ծառայություններ մատուցող բժշկական կազմակերպության կողմից:

Ովքե՞ր կարող են դիմել

Ծրագրի շահառու կարող են դառնալ 0-22 (22-ը ներառյալ) տարեկան ինսուլինակախյալ պացիենտները:

Դիմելու կարգ

Անհրաժեշտ է դիմել «Մուրացան» համալսարանական հիվանդանոցային համալիր (0-18 տարիքային խումբ) և համապատասխան առողջության առաջնային պահպանման ծառայություններ մատուցող բժշկական կազմակերպություն (0-22 (22-ը ներառյալ) տարիքային խումբ):

Հեռախոս

ՀՀ ԱՆ թեժ գիծ՝ 8003,

Տեղեկատու հեռ.` (+374 60) 80 80 03 /1400/։