Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոն

Իմունականխարգելման վարչություն 

Իմունականխարգելման վարչությունը կազմակերպում և իրականացնում է միջոցառումներ, որոնք ուղղված են կառավարելի վարակիչ հիվանդությունների կանխարգելմանը և բնակչության պատվաստումների համակարգմանը՝ համաձայն Իմունականխարգելման ազգային ծրագրի։

  • կառավարելի վարակիչ հիվանդությունների կանխարգելմանն ուղղված համալիր միջոցառումների իրականացում,
  • բնակչության զանգվածային անընկալության ապահովմանն ուղղված միջոցառումների իրականացում, Իմունականխարգելման ազգային ծրագրով նախատեսված միջոցառումների իրականացում և համակարգում` իր իրավասությունների շրջանակում,
  • կառավարելի վարակիչ հիվանդությունների տարածվածության, համաճարակաբանության և ռիսկի գործոնների դիտարկումների, վերլուծությունների, ուսումնասիրությունների իրականացում, ռիսկի խմբերի բացահայտում,
  • ճանապարհորդներին կանխարգելիչ պատվաստումների իրականացում և խորհրդատվություն տրամադրում, 
  • մասնակցություն իմունականխարգելման վերաբերյալ քարոզչության ու բնակչության առանձին խմբերի կրթմանն ուղղված ծրագրերի իրականացմանը։

Վարակիչ հիվանդությունների համաճարակաբանության վարչություն

  • Վարակիչ հիվանդությունների համաճարակաբանության վարչությունը իրականացնում է վարակիչ հիվանդությունների կանխարգելում, տարածվածության և ռիսկերի ուսումնասիրություն, ինչպես նաև հակահամաճարակային միջոցառումների կազմակերպում՝ բնակչության առողջության պահպանման նպատակով։
  • Վարակիչ հիվանդությունների (COVID-19, գրիպ, ՍՇՎ, աղիքային, ներհիվանդանոցային վարակներ, հեպատիտներ, քութեշ, մոնոնուկլեոզ, տուբերկուլոզ, սեռավարակներ, լեգիոնելոզ և այլն) համաճարակաբանական դիտարկում, տվյալների հավաքագրում, ամփոփում և վերլուծություն։
  • Բռնկումների և համաճարակների ժամանակ արագ արձագանքման ապահովում, վարակի աղբյուրների չեզոքացում և փոխանցման շղթաների ընդհատում։
  • Ծրագրերով և իրավական ակտերով սահմանված միջոցառումների իրականացում՝ բնակչության սանիտարահամաճարակային անվտանգության ապահովման նպատակով։
  • Բնակչության շրջանում բժշկահիգիենիկ գիտելիքների տարածում և առողջ ապրելակերպի խթանում, ինչպես նաև մասնագիտական ուսուցումների, կրթական միջոցառումների իրականացում։ 
  • Հետազոտական և գիտական ծրագրերի մշակում, պլանավորում, իրականացում և արդյունքների վերլուծություն։

Ոչ վարակիչ հիվանդությունների համաճարակաբանության վարչություն

Վարչությունը զբաղվում է ոչ վարակիչ հիվանդությունների կանխարգելմամբ, տարածվածության ուսումնասիրությամբ և առողջ ապրելակերպի խթանմամբ։

Ոչ վարակիչ հիվանդությունների համաճարակաբանության և սքրինինգների բաժին

Ոչ վարակիչ հիվանդությունների կանխարգելման և առողջության խթանման բաժին

  • Համալիր միջոցառումների իրականացում՝ ոչ վարակիչ հիվանդությունների տարածումը նվազեցնելու նպատակով։ 
  • Հիվանդությունների պատճառների ու ռիսկային գործոնների ուսումնասիրություն։ 
  • Հանրային իրազեկման ծրագրերի իրականացում, բնակչության տարբեր խմբերի համար քարոզչական և կրթական միջոցառումների կազմակերպում։ 
  • Գիտական և գիտաբժշկական ուսումնասիրությունների իրականացում։

Մեկ առողջության, զոոնոզ և մակաբուծային հիվանդությունների բաժին

Բաժինը համակարգում է զոոնոզ (մարդկանց և կենդանիների համար ընդհանուր) և մակաբուծային հիվանդությունների կանխարգելման, վերահսկման և արձագանքման գործընթացները։

  • Համալիր միջոցառումների իրականացում՝ զոոնոզ և մակաբուծային հիվանդությունների կանխարգելման նպատակով։ 
  • Հիվանդությունների տարածվածության, ռիսկի գործոնների ու ռիսկային խմբերի ուսումնասիրություններ։
  • Վարժանքների և արագ արձագանքման միջոցառումների (ելնելով համաճարակային իրավիճակից) կազմակերպում և իրականացում։
  • Իրազեկման ծրագրերի իրականացում՝ զոոնոզ և մակաբուծային հիվանդությունների կանխարգելման վերաբերյալ։

Շրջակա միջավայրի հիգիենայի բաժին 

Բաժինը ապահովում է հանրային առողջության պաhպանումը՝ շրջակա միջավայրի գործոնների մշտադիտարկման, արդյունքների վերլուծության և ըստ անհրաժեշտության՝ կանխարգելիչ միջոցառումների իրականացման միջոցով

  • Համալիր միջոցառումների իրականացում՝ քիմիական և սննդային թունավորումների կանխարգելման նպատակով
  • Հանրային առողջապահական նորմատիվների պահանջներով ամրագրված լաբորատոր և գործիքային հետազոտությունների արդյունքների փորձաքննություն
  • Աշխատանքի հիգիենայի պայմանների և աշխատողների առողջության պահպանմանն ուղղված պահանջների արդիականացմանն համար իրականացվելիք միջոցառումների մասնակցություն, ըստ անհրաժեշտության՝ խորհրդատվությունների տրամադրում և լաբորատոր – գործիքային հետազոտություններ ու դրանց արդյունքների հիման վրա եզրակացությունների տրամադրում
  • Սանիտարահիգիենիկ փորձաքննությունների, լաբորատոր հետազոտությունների իրականացում և մասնագիտական եզրակացությունների տրամադրում
  •  Բնակչության շրջանում իրազեկման և կրթական ծրագրերի կազմակերպում:

 

Հեռախոս

(+374 12) 80 80 83

Գլխավոր տնօրեն

Ստեփան Աթոյան