Փորձագիտական կենտրոնի գործունեության հիմնական առարկան է դեղերի և բժշկական արտադրատեսակների շրջանառության պետական կարգավորման ոլորտներում փորձաքննությունների ու մասնագիտական դիտարկումների իրականացումը, իսկ նպատակն է դեղերի և բժշկական արտադրատեսակների շրջանառության կարգավորման գործընթացների իրականացումը՝ ներառյալ՝
- դեղերի գրանցման, վերագրանցման, հավաստագրի ժամկետի երկարաձգման նպատակով փորձաքննությունների իրականացումը,
- բժշկական արտադրատեսակների գրանցման նպատակով փորձաքննությունների իրականացումը,
- կլինիկական փորձարկումների (հետազոտությունների) թույլտվության տրամադրման նպատակով փորձաքննությունների իրականացումը,
- դեղերի արտադրության և դեղերի մեծածախ իրացման գործունեության լիցենզավորման նպատակով փորձաքննությունների իրականացումը,
- բժշկական արտադրատեսակների արտադրության և սպասարկման գործունեության լիցենզավորման նպատակով փորձաքննությունների իրականացումը,
- Հայաստանի Հանրապետություն ներմուծվող և Հայաստանի Հանրապետությունից արտահանվող դեղերի, դեղանյութերի, դեղաբուսական հումքի, հետազոտվող դեղագործական արտադրանքի և բժշկական արտադրատեսակների փորձաքննությունը,
- գրանցվող դեղերի և բժշկական արտադրատեսակների տեղեկատվության (բժշկական կիրառման հրահանգի (դեղի ընդհանուր բնութագրի) և օգտագործման հրահանգի (ներդիր-թերթիկի) հայերեն տարբերակների մշակումը (խմբագրումը),
- դեղերի և բժշկական արտադրատեսակների հետգրանցումային մշտադիտարկումը և ռիսկերի կառավարումը,
- դեղերի և բժշկական արտադրատեսակների գովազդային նյութերի փորձաքննությունը,
- դեղերի և բժշկական արտադրատեսակների գրանցամատյանների վարումը.
- հատուկ դիտարկումների իրականացումը և, անհրաժեշտության դեպքում, նմուշների լաբորատորային փորձաքննությունը,
- Հայաստանի Հանրապետություն ներմուծվող և Հայաստանի Հանրապետությունից արտահանվող թմրամիջոցների, հոգեմետ նյութերի և դրանց պրեկուրսորների հաշվառումը և հսկողությունը,
- արտադրանքի որակի, անվտանգության և արդյունավետության հետ կապված շեղումների, թերությունների կամ կեղծման կասկածի դեպքում փաստաթղթային և լաբորատորային փորձաքննությունների իրականացումը,
- դեղերի և բժշկական արտադրատեսակների շրջանառությունը կարգավորող իրավական ակտերի, ուղեցույցների, ծրագրերի նախագծերի մշակմանը մասնակցությունը.
- դեղերի և բժշկական արտադրատեսակների վերաբերյալ տվյալների շտեմարանների վարումը,
- դեղերի և բժշկական արտադրատեսակների վերաբերյալ իրազեկման միջոցառումների և դասընթացների իրականացումը,
- միջազգային և միջպետական մասնագիտական կառույցներին անդամակցությունը և համագործակցությունը,
- մասնակցությունը միջգերատեսչական համագործակցությանը,
- պատշաճ լաբորատորային, կլինիկական, արտադրական, բաշխման, դեղազգոնության գործունեության կանոններին և որակի կառավարման համակարգերին համապատասխանության մասնագիտական դիտարկումներ,
- Հայաստանի Հանրապետությունում շրջանառվող դեղերի, դեղանյութերի, դեղաբուսական հումքի, հետազոտվող դեղագործական արտադրանքի, բժշկական արտադրատեսակների փորձաքննություն,
- դեղերի և բժշկական արտադրատեսակների անվտանգության և ռիսկերի կառավարման հետ կապված տեղեկատվության գնահատում, և, անհրաժեշտության դեպքում, հաստատում կամ համաձայնեցում,
- լաբորատոր փորձաքննության ծառայությունների մատուցում,
- արտադրանքի կարգավիճակի կամ ընթացակարգի գնահատում և եզրակացության տրամադրում,
- գրանցանմուշի հետ նույնականության վերաբերյալ եզրակացության տրամադրում,
- տեղեկատվական և խորհրդատվական ծառայությունների մատուցում,
- սեմինարների, համաժողովների և դասընթացների կազմակերպում,
- դեղերի և բժշկական արտադրատեսակների վերաբերյալ հայերեն տեղեկատվության (առաջնային և (կամ) արտաքին փաթեթ, պիտակ, բժշկական կիրառման հրահանգ (դեղի ընդհանուր բնութագիր) և օգտագործման հրահանգ (ներդիր-թերթիկ), առողջապահության ոլորտի մասնագետներին ուղղված տեղեկատվական նյութեր և այլն) մշակում,
- դեղագործական արտադրանքի անձնագրի (CPP) տրամադրում,
- ռեֆերենտ դեղի հաստատում,
- մասնագիտական հրատարակչական գործունեություն,
- գիտահետազոտական աշխատանքներ: