Դեղորայքի արժեքի լրիվ փոխհատուցման ծրագիր` պատանեկան իդիոպաթիկ արթրիտ հիվանդության դեպքում

Ծրագրի մասին

2024 թվականին, ՀՀ առողջապահության նախարարության  կողմից, կենտրոնացված կարգով ձեռք է բերվել և սույն թվականի մարտի 7-ին առողջապահության նախարարի հրամանի համաձայն հատկացվել է պացիենտներին «Տոցիլիզումաբ 162մգ/0,9մլ» և «Ադալիմումաբ նխ․ նրկ 40մգ/0,4մլ» թանկարժեք դեղերը, որը նախատեսված է պատանեկան իդիոպաթիկ արթրիտ ունեցող պացիենտների բուժումը իրականացնելու համար: Դեղերի տրամադրումը ԱՆ-կողմից իրականացվում է առաջին անգամ, մինչ այժմ չի տրամադրվել և պացիենտի բուժումը իրականացվել է սեփական միջոցների հաշվին, սակայն հաշվի առնելով դեղերի բարձր արժեքները ոչ միշտ է պացիենտը ստացել անհրաժեշտ բուժումը:

Պատանեկան իդիոպաթիկ արթրիտ ամենատարածված մանկական ռևմատոլոգիական հիվանդությունն է, որն ախտահարում է յուրաքանչյուր 1000 երեխայից 1-ին: Այն հանդիսանում է նաև ամենաշատ հաշմանդամություն առաջացնող մանկական ռևմատիկ հիվանդությունը, որը 30-56% հիվանդների մոտ առաջացնում է ցմահ հաշմանդամություն: Արդյունքում երեխաների առաջանում են մոտ անդառնալի փոփոխություններ: Վերոնշյալ դեղերի տրամադրման շնորհիվ կկանխարգելվեն անդառնալի փոփոխությունների առաջացման ռիսկերը, դրանով իսկ կկանխարգելվեն երեխաների մոտ հաշմանդամության զարգացման ռիսկերը:

 

Ովքե՞ր կարող են դիմել

Ծրագրի շահառու կարող են դառնալ 0-18 տարեկան հաստատված ախտորոշումով պացիենտները:
 

Դիմելու կարգ

Անհրաժեշտ է դիմել համապատասխան  բժշկական հաստատություն:

 

Խորհրդատվություն, օգտակար հղումներ

ՀՀ կառավարության 2019 թվականի մայիսի 30-ի թիվ 642-Ն որոշում:

Հեռախոս

ՀՀ ԱՆ թեժ գիծ՝ 8003,
Տեղեկատու հեռ.` (+374 60) 80 80 03 /1400/։