ՀՀ ԱՆ «Ակադեմիկոս Ս.Ավդալբեկյանի անվան առողջապահության ազգային ինստիտուտ» փակ բաժնետիրական ընկերության կառավարումն իրականացնում է հիմնադիրը` ՀՀ առողջապահության նախարարությունը:
ՀՀ ԱՆ « Ակադեմիկոս Ս.Ավդալբեկյանի անվան առողջապահության ազգային ինստիտուտ» ՓԲ ընկերության գործունեության հիմնական տեսակները՝
- Բժշկական հետբուհական մասնագիտական կրթության կազմակերպում,
- Լրացուցիչ և շարունակական մասնագիտական զարգացման կրթական ծրագրերի իրականացում,
- Գիտամանկավարժական կադրերի պատրաստում և վերապատրաստում,
- Դասախոսական կազմի, ինչպես նաև առողջապահության կազմակերպման, ֆինանսավորման, հանրային առողջության մասնագետների պատրաստում և նրանց շարունակական մասնագիտական զարգացման ապահովում,
- Գիտահետազոտական աշխատանքների իրականացում,
- Բնակչության բժշկական օգնության և սպասարկման կազմակերպում,
- Բժշկական կանխարգելիչ գործունեության ծավալում,
- Բժշկական փորձագիտական գործունեության կազմակերպում,
- Բժշկական խորհրդատվական ծառայության կազմակերպում,
- Հրատարակչական գործունեության ծավալում և դրա արդյունքում ստեղծված արտադրանքի իրացում,
- Բժշկական հանրամատչելի գիտելիքների տարածում բնակչության շրջանում, նախաբժշկական օգնության համար անհրաժեշտ կարողությունների ուսուցում, առողջության պահպանման, առողջ ապրելակերպի քարոզչություն,
- Մասնակցություն առողջապահության կազմակերպման, կառավարման, ֆինանսավորման և տնտեսվարման ժամանակակից մոդելների, մեխանիզմների ու նորմատիվների մշակմանն ու ներդրմանը,
- Արտասահմանյան երկների առողջապահության և այլ հիմնարկների, ընկերությունների, կազմակերպությունների հետ համագործակցություն և փորձի փոխանակում,
- Առողջապահական հիմնարկներից բժշկական վիճակագրության և բժշկասանիտարական տեղեկատվության հավաքագրում և վերլուծություն,
- Թմրամիջոցների, հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի մասին համաճարակաբանական տեղեկատվության հավաքագրում և վերլուծություն,